Չնայած թավշյա խունտային, ես կարոտում եմ Հայաստանը, որովհետև խունտան մի օր կփլուզվի և…

1986
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած կառավարությանն անվանել է «թավշյա խունտա»: Արձակուրդում գտնվող Աշոտյանը նման բովանդակությամբ ֆեյսբուքյան գրառում է կատարել, ընդ որում, գրել է անգլերեն:
«Չնայած թավշյա խունտային, ես կարոտում եմ Հայաստանը: Որովհետև խունտան մի օր կփլուզվի, իսկ հայրենիքը հավերժ է»,- գրել է Աշոտյանը:
Աշոտյանի այս գրառման տակ բանավեճ է ծավալվել, այդ թվում՝ խունտա բառի նշանակության վերաբերյալ: Ի դեպ, որոշ օգտատերեր դժգոհել են, որ իրենց մեկնաբանությունները ջնջվել են: