Загрузка...

Նիկոլ Փաշինյանը սահմանեց գինը. Սերժ Սարգսյանին հեռացնելու օպերացիան ձախողվել է

31
Загрузка...

Lragir.am-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը

Պարոն Արշակյան, Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո Ռուսաստանից շնորհավորանք չհնչեց։ Բացի այդ, ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահը բազմաթիվ խնդիրների մասին խոսեց։ Ձեր կարծիքով ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում։

Քանի որ Ռուսաստանը բազմանշանակ լռում է, մենք պետք է ուղղակի վերլուծական կարծիք հայտնենք։ Ես կարծում եմ, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է։ Իհարկե, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը տարբեր են, բայց Հայաստանն է այստեղ կարևոր, որի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է։ Այսինքն Հայաստանը դուրս է գալիս ռուսական ուղեծրից որպես արբանյակ։ Հայաստանը թավշյա կերպով հեռանում է և բավական արագ է դա անում։ Բնականաբար, ինչու պետք է շնորհավորեն։ Հեռացող Հայաստանի լիդերը նույնպես իրենցը չէ, խորթ է։ Եթե ծրագիրը նայես, շատ հետաքրքիր է. նրանք հույս ունեին, որ հեղափոխությունից հետո մի քանի ամսում Հայաստանը կվերածվեր քաոսի անփորձ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և նոր Հայաստանը հին տաշտակի առջև կկանգներ, ծնկաչոք կգնար Ռուսաստան և կխնդրեր հովանավորություն, կխնդրեր կարգուկանոն հաստատել Հայաստանում, զսպել ավազակներին, երկրապահներին, զսպել օլիգարխներին և այլն։ Բայց Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը՝ չունենալով ԱԺ-ում բավարար թվով պատգամավորներ, կառավարեց Հայաստանը, միջազգայնորեն ճանաչվեց նրա իշխանությունը և այլն։ Այսինքն աշխարհի բոլոր հեղինակավոր պետություններն ու կազմակերպությունները ողջունեցին և խոստացան աջակցել ոչ միայն նոր իշխանությանը, այլև նրա բռնած կուրսին։

Սա կատաստրոֆա էր ոմանց համար։ Սերժ Սարգսյանին լքեցին նրա հայկականության համար, օրինակ Լենին-Աթաթուրք ծրագրին չենթարկվելու համար։ Սերժ Սարգսյանը պետք է հանձներ Ղարաբաղը, ինչն, իհարկե, անել չէր կարող։ Հայաստանի որևէ ղեկավարը դա չի կարող անել։ Նույնիսկ եթե Միկոյանը գերեզմանից վեր կենա, գա, չի կարող Ղարաբաղը հանձնել։ Սերժ Սարգսյանը նույնպես դա չէր կարող անել, և նրան պատժեցին ազգային պետության լիդեր լինելու համար, ինչպես Խանջյանին, Մյասնիկյանին։ Հույս ունեին, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը կկործանի, հայ ժողովուրդը ծնկաչոք կխնդրի Ռուսաստանին, որ գա փրկի մեզ կործանումից։ Դա տեղի չի ունեցել, այսինքն Սերժ Սարգսյանին հեռացնելու օպերացիան ձախողվել է։

Երկրորդ, կան ուժեր, որոնք քայքայում են ԵԱՏՄ-ն։ Խոսքն արդեն ավտոնոմ մարզերի ինքնորոշման մասին է։ Ռուսաստանը կանգնած է  այդ վտանգի առջև։ Տնտեսական ճգնաժամը նախևառաջ ազդում է ազգային փոքրամասնությունների, ինքնավար հանրապետությունների կենսամակարդակի վրա։ Տասը անգամ տարբերություն կա Մոսկվայի, Պետերբուրգի և ասենք, Իժևսկի միջև։ Այսինքն այդ երկրամասերում թշվառություն է և այնտեղ բունտ կարող է առաջանալ։ Նույնիսկ Չեչնիան դժգոհ է այս տարվա բյուջեից։ Կադիրովն ասում՝ անհնար է հնազանդության մեջ պահել չեչեն ժողովրդին թշվառության մեջ, փող տվեք։ Այսպիսի վտանգներ կան, Ռուսաստանը ռեսուրսներ չունի իմպերիան պահելու համար, և Հայաստանը հեռանում է։ Նիկոլ Փաշինյանն իրենց նման չէ, հնազանդ չէ, բռնապետ չէ, խախտում է այնտեղ ընդունված կանոնները։ Դրա համար հեռացնում են Հայաստանին, որ իրենց երկրներում հեղափոխության նույն որակը չտարածվի։

Այսինքն չպե՞տք է շնորհավորանքի ակնկալիք լինի Ռուսաստանի կողմից։

Ռուսաստանն արդեն այնքան սթրեսային վիճակում է, որ շնորհավորելը, ձեռք սեղմելը, ՀԱՊԿ գլխավոր պատասխանատուի վերաբերյալ քննարկումները տարրական բաներ են։ Հիմա նրանք ուղղակի Հայաստանին շանս չեն տալիս, այսինքն՝ Հայաստանի գրիբոյեդովականները, սպուտնիկականները, լազարևականներն այլևս շանս չունեն ծպտուն հանելու։ Նախևառաջ նրանց ֆինանսավորումն է կտրված, և նրանց ուղղակի ցույց են տալիս, թե ինչ կարգավիճակ ունեն իրենց կարծիքով հայկական պետականությունը և հայ մարդը։ Քվոտայով մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայ պետք է լինի, դա մեր տեղն է, իսկ թե մենք այնտեղ հիմա հատակի փայտ թե Խաչատուրով կդնենք, Это не иx собачье дело, դա մեր քվոտան է։ Մինչդեռ նրանք ասում են՝ դա մեզ չի հետաքրքրում, մենք որոշել ենք։ Հիմա բաց լյուստրացիա է ընթանում, Հայաստանը գերի է այդ խմբի մեջ, դա են նրանք մեզ ապացուցում։ Եվ դա անում են ոչ թե բարի կամքից ելնելով, այլ չարակամորեն, իրենց դիմակը պատռել են, այլևս չեն կարող թաքցնել։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է հստակեցնել ՀԱՊԿ անդամ երկրների փոխադարձ պարտավորությունները։ Մինչև իշխանության գալն էլ հայտարարում էր, որ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից։ Հիմա նման բան հնարավո՞ր է։

Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ ծանոթանալով իրադրությանը, հասկացավ, որ պետք չէ այնտեղից դուրս գալ, այնտեղից իրեն հեռացնում են։ Էլ ինչու է դիմում գրում, դեռ փոխհատուցում էլ կտան, իսկ եթե դիմում գրես դուրս գաս, փոխհատուցում էլ չեն տա։ Դրա համար Նիկոլն ասում է 2,5 միլիարդի զենք տվեք, մնալս գին ունի։ Մայիսի 8-ի ԱԺ-ն թեստ էր, այն նվիրված էր իմպերիական Չինգիզխանի ծրագրերին, որը նույնիսկ հինգ տոկոս ձայն չհավաքեց։ Հարցում արեցին, թե հայերից ովքեր են կողմ։ Պարզ է՝ 60 000 հազար ՀՀ քաղաքացի կողմ է ԵԱՏՄ-ին, այ դա դարձավ պատճառ, որ Պուտինը ոչ շնորհավորում է, ոչ բարևում, ոչ էլ հետաքրքրվում Հայաստանով։ Եթե ընդամենը 60.000 մարդ է կողմնակից ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, լազարևականությանը, գրիբոյեդովականությանը, էլ ինչի՞ մասին է խոսքը։ 60.000 աբորիգեն ունենք, մնացածը ՀՀ քաղաքացիներ են։

2,5 միլիարդ զենքի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, կարծում եք, ուղղված էր Ռուսաստանի՞ն։

Նախ առաջարկվում էր Ռուսաստանին, ասում է՝ 2,5 միլիարդի զենք, իրենք առաջարկում են ԵՄ-ին, Չինաստանին, գուցե նաև Հնդկաստանին, ասում են՝ մեր վերաբերմունքը, դաշնակցությունը, բարեկամությունը գին ունի, այդ գինը զենք-զինմթերքն է այս քանակությամբ։ Դրան զուգահեռ՝ նա հայտարարում է որ ռազմական արդյունաբերությունը պետք է զարգանա։ Այսինքն՝ այս բոլորը ձեզնից չենք առնելու, մի մասն էլ մենք պետք է արտադրենք։ Գույք պարտքի դիմաց վերցրած պարտավորությունները պետք է սկսեն գործել։ Այսինքն՝ տեխնոլոգիայի կռիվ է, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես տեխնոլոգիաներ, ֆինանսներ և պատրաստի զենք եմ ուզում, որ Հայաստանը դառնա անվտանգության դոնոր։ Հայաստանը չի կարող իր տարեկան կես միլիարդ տնտեսությամբ դա ստեղծել։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Lragir.am

Загрузка...