Նախկին կառավարության ստեղծած խառնաշփոթը․ ապրիլյան գործողություններին կտրվի իրավաբանական հստակ գնահատական

23

2016 թվականի ապրիլյան գործողություններից հետոզորացրված տղաներիցշատերի զինգրքույկներում որևէ նշում չի եղել առ այնոր վերջիներսմասնակցություն է ունեցել սահմանին տեղի ունեցած դեպքերինորը կոչվեցքառօրյա պատերազմ։ Նախորդ կառավարությունըի դեմս կրթությաննախարարիբուհերում սովորողների համար արտոնություններ էր սահմանելօրինակվարձավճարի 50 և ավելին տոկոս զեղչի տեսքով։ Այն զինծառայողներնում զինգրքույկում նշված է՝ մարտական գործողությունների մասնակիցկարողէ օգտվել այդ արտոնություններից։

Սակայնառնվազն մամուլում բազմաթիվ դեպքերի մասին է խոսվելերբզինծառայողը մասնակից է եղել մարտական գործողություններինմինչդեռզինգրքույկում նման գրառում չի կատարվել։ 

Օգոստոսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական ՆիկոլայԲաղդասարյանը և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնիպետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել են զորացրված մի խումբզինծառայողներիովքեր պահանջում են զինվորական գրքույքներումարձանագրել՝ 2016թապրիլյան մարտերին իրենց մասնակցության փաստը։Վարչապետի հանձնարարականով առաջիկայում կուսումնասիրվի ապրիլյանմարտերի մասնակիցների ցանկը։

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց վարչապետի խորհրդական, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ։

Պարոն Բաղդասարյանի՞նչ խնդիր է առաջացելոր որոշում էկայացվել ուսումնասիրել ապրիլյան մարտական գործողություններիմասնակիցների ցանկը։

-Խնդիրը հետևյալն է․ 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո մամուլում նախ շրջանառության մեջ դրվեց մի սահմանում՝ «ապրիլյան քառօրյա պատերազմ», այնուհետև զինվորների զորացրվելուց հետո մի մասի զինգրքույկներում գրվեց՝ մարտական գործողությունների մասնակցի, մի մասին՝ մարտերի մասնակից և այլն։ Այնուհետև, արձանագրելվել են դեպքեր, երբ այդ գրառումները ճանաչվել են անվավեր: Այդ անձինք չեն ստացել հստակ պարզաբանում, որի արդյունքում առաջացել է խառնաշփոթ։ Հեղափոխությունից հետո, իմ կարծիքով, իրենց հույս ունենալով այդ խնդիրը լուծել, դիմել էին ՀՀ վարչապետին, նկարագրել էին այդ իրավիճակը և ՀՀ վարչպետը հանձնարարել է, որպեսզի վերստին ստուգում իրականացնել։ Խնդիրը նրանում է, որ եթե իրավական տեսանկյունից ենք խոսում, ապա պատերազմ հայտարարվում է ՀՀ Սահմանադրության համապատասխան ընթացակարգով` ՀՀ նախագահը դիմում է Ազգային ժողովին, որոշում է կայացվում, բավարարում է նախագահի խնդրանքը և պատերազմ է հայտարարվում, որը տեղի չի ունեցել, հետևաբար ապրիլյան մարտերը, իրավական տեսակետից, չեն կարող համարվել պատերազ, հետևաբար նաև մասնակիցները չեն կարող համարվել պատերազմի մասնակիցներ։

Տղաների խոսքերից շատ զգացված եմ եղել, իրենք իրականում շատ գրագետ, կայացած քաղքացիներ են և մտահոգված են մեր հայրենիքի համար։ Մյուս կողմից, ես տեսա պետական մարմնի աշխատակիցներն իրականում հոգատար են հասարակության ներկայացուցիչների նկատմամբ և անկեղծորեն փորձում են խնդրի լուծման ճանապարհ գտնել։ Իրականում խնդիրն առաջացել էր նաև  նրանից,  որ նախկին կրթության նախարարը հայտարարել էր, որ քառօրյա պատերազմի մասնակիցները կստանան 50 և ավել տոկոս զեղչ բուհերում, չսպասելով դրա իրավական կարգավորմանը։

Երբ ուսումնասիրությունն ավարտվիինչ տերմինալոգիա էօգտագործվելու։ «Քառօրյա պատերազմի մասնակից>, <մարտերիմասնակից» և այլնայդ տերմինները չե՞ն լինելու։ Փաստաթղթերչկա՞նորտեղ օգտագործված է «քառօրյա պատերազմ» եզրույթը։

-Զինվորական գրքույկների մեջ, որոնք ինձ տրամադրվել են առկա են տարբերվող ձևակերպումներ է, սակայն պատերազմի մասնակից չեմ հանդիպել։

Պատերազմի մասնակիցը լրիվ ուրիշ կարգավիճակ է և խոսքն արտոնությունների մասին չէր, որքանով ես հասկացա այդ տղաների պահանջը, խոսքը բարոյական տիրույթում էր։

Այդ դեպքում իրավաբանական ճիշտ ձևակերպումը ինչպե՞ս էլինելու։ Իրավական ի՞նչ անվանում է տրվելու ապրիլյան դեպքերին։

-Այս պահին չեմ կարող ասել, որովհետև Պաշտպանության նախարարության կողմից վերջնական որոշում  չկա, դեռևս ուսումնասիրության փուլում ենք, սակայն, քննարկման ժամանակ հնչեցին տեսակետներ, որոնց վերաբերյալ դրական արձագանքներ եղան։ Նախկին ծառայողները որոշակի ճանապարհ են անցել և իրենք ուզում են, որոշակի ձևակերպում տրվի: Կարծում եմ, որ կողմերն եկել են համաձայնության, որ խոսքը չի վերաբերվում կարգավիճակին։

Այսինքն՝ արտոնությունների ավելացում կամ պակասեցում  չի՞լինի։

-Խնդիրն արտոնությունների ավելացման կամ պակասեցման մեջ չէ, խնդիրը, իմ կարծիքով, իրավաբանական ճիշտ ձևակերպում տալու մեջ է։ Այդ երևույթը կարևոր է իրեն պատմության, հիշողությունների և իրենց ընտանիքների համար։ Պատմական արդարությունը պետք է վերականգնվի։ Իմ անձնական կարծիքն է, որ պետությունը պետք է արժանավորի ցանկացածի արածը հանուն պետությանը, անգամ եթե դա քաղաքացու պարտականությունն է։

Հստակեցնենք՝ Կառավարությունը լուծում է բանակում ապրիլյանգործողությունների ժամանակ տղաների իրականացրածծառայության վերաբերյալ զինգրքույկներում ճիշտ ձևակերպումկատարելու խնդի՞րը։

-Դա դիմող կողմի պահանջն է, որն այսօր դարձել է ՀՀ կառավարության ուսումնասիրության առարկա: Նախկինում հստակություն չի եղել, իմ կարծիքով շտապողականություն են ցուցաբերել։

Պետք էր սկզբից կարգավորեին այդ անձանց զինվորական գրքույքներում գրառման (մարտերի մասնակից-խմբ) իրավական հարցը, որպեսզի ոչ պետական ծառայողները, ոչ այդ տղաները խնդիր չունենային։ Այսինքն՝ պետք է լիներ հստակ իրավական ընթացակարգ, որ չլիներ մեկին լավություն անելու, մյուսին անտեսելու խնդիրը։ Իմ կարծիքով, եթե ժամանակին իրավական ձևակերպում տային, այս խնդիրները չէր առաջանա։

Պարոն Բաղդասարյանհնարավո՞ր էոր այս ուսումնասիրությունիցհետո պարզվիոր զինծառայողներ կանովքեր չեն մասնակցելմարտական գործողություններինբայց զինգրքույկներում այդ մասինգրառում եղել է։

-Սպասենք լուծման տարբերակին, որից հետո նոր կարող ենք ասել, թե ինչ է լինելու: Ես համոզված եմ, որ առաջացած իրավական խնդիրը ՀՀ Պաշտպանության նախարարությունում կլուծի հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը: