Загрузка...

Ճամպրուկներով փող Բաղրամյան 26-ում. ԱԱԾ-ն ստուգում է վարչապետի հայտարարությունը

314
Загрузка...

«Վարչապետը հայտարարություն է արել, որի վերաբերյալ մենք կատարել ենք համապատասխան գործողություններ»,- այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու իրավապահներն ընթացք չեն տալիս Նիկոլ Փաշինյանի այն հրապարակային հայտարարությանը, որ նախկին իշխանության օրոք օլիգարխները ճամպրուկներով փող են տարել Բաղրամյան 26:

«Բայց կապ չունի վարչապետի հայտարարությունը, նրա հայտարարությունից առաջ մեր կառույցն արդեն ահագին մարդ էր բռնել: Եկեք չկառչենք այդ հայտարարություններից: Հավատացեք, որ եթե հենց հիմա լինի որևէ փաստ, որը կհիմնավորի այս կամ այն պաշտոնյայի ներգրավվածությունը ցանկացած կոռուպցիոն սխեմայի մեջ, անմիջապես տրվելու է իրավական գնահատական: Ես կաշկանդվածություն չունեմ ոչ մեկից: Ով օրենքը խախտեց, պատասխան է տալու»,- հավելեց Վանեցյանը:

Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ԱԱԾ-ն չի ստուգում Փաշինյանի այդ հայտարարությունը, Վանեցյանը հարցով պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ չի ստուգում, ԱԱԾ-ն մշտապես ստուգում է ամեն ինչ»:

Загрузка...