Загрузка...

Լուկաշենկոն մատնեց խուճապը. նուրբ եւ «շնորհքով ապամոնտաժում»

60
Загрузка...

Ցավոք, Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացնում է խոսակցությունների միայն այն հատվածը, ինչ ասել է ինքը, իսկ ահա թե ինչ պատասխան է ստացել՝ լռում է: Այդպես է արձագանքել Հայաստանի վարչապետի խոսնակը Բելառուսի նախագահի այն հայտարարություններին, որ նա արել է Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ:

Հայաստանի վարչապետի խոսնակի, կամ պարզապես վարչապետի արձագանքը բավական կոռեկտ է այն արտահայտությունների համեմատ, որ թույլ է տվել Բելառուսի նախագահը: Իսկ նա հայտարարել էր, թե ԵՏՄ Վեհաժողովում Փաշինյանին հարցրել է՝ ո՞վ է ամենից շատ զենք վաճառում Ադրբեջանին, ինչու՞ է Փաշինյանը լռում եւ «լեզուն թաքցնում համապատասխան տեղում»:

Պետք է համաձայնել, որ Լուկաշենկոյի այդ հայտարարության համեմատ Հայաստանի վարչապետի խոսնակի արձագանքը չափազանց քաղաքավարի է: Մյուս կողմից, Հայաստանի պատասխանը Լուկաշենկոյի համար կարող է լինել ավելի մեծ մարտահրավեր: Բանն այն է, որ նա այժմ պետք է փաստորեն կամ շարունակի լռել այն մասին, թե ինչ պատասխան է ստացել Փաշինյանից, կամ պետք է արդեն իր իսկ բերանով հրապարակայնացնի այդ պատասխանը: Իսկ դա կարող է լինել պատասխան, որը հրապարակայնացնելը «բատկայի» համար կարող է ստեղծել անհարմար վիճակ:

Այդպիսով, Երեւանի արձագանքը ձեւով մեղմ, իսկ ըստ էության պարզապես նուրբ արձագանք է: Ինչպես կարձագանքի Լուկաշենկոն: Թե՞ կգերադասի լռել, իսկ հետո Փաշինյանից խնդրել նոր ներողություն:

Իհարկե հետաքրքիր կլիներ, եթե Երեւանն էլ փորձեր բարձրաձայնել Նիկոլ Փաշինյանի պատասխանը, սակայն կարեւոր է, որ Երեւանը մի կողմից նրբորեն պատասխանում է Լուկաշենկոյին, մյուս կողմից ձեռնպահ է մնում  ՀԱՊԿ շրջանակում մինչ այժմ եղած հակադաշնակցային կարգի կամ «դաշնակցային անկարգության» իր իսկ նախաձեռնած «շնորհքով ապամոնտաժումը» վերածել Լուկաշենկոյի հետ «անշնորհք թամաշայի»:

Գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ զարգացումների առիթով Հայաստանը խթանել է բավականին լուրջ գործընթաց: Լուկաշենկոյի վերջին օրերի բաց հայտարարությունները, երբ նա գործնականում խոստովանում է ՀԱՊԿ շրջանակում Ալիեւի վարձու գործակալի դերը եւ էլի մի շարք խոհանոցային իրողություններ փորձում հանել մեջտեղ, խուճապի վկայությունն են: Նա հասկացել է ծուղակը: Շտապելով օգտվել Երեւանի թվում է թե բացթողումից՝ ՀԱՊԿ ԳՔ Խաչատուրովի հանդեպ քայլ առանց կազմակերպության հետ համաձայնեցնելու, Բելառուսի նախագահը ժամանակի ընթացքում միայն հասկացավ, որ այդպիսով փաստորեն հայտնվել է կամա թե ակամա խայծը կուլ տվածի կարգավիճակում:

Նա տվել է իրեն պահանջներ ներկայացնելու առիթ, նա փաստարկ է տվել Երեւանի ձեռքին, լավ պատկերացնելով նաեւ, որ այդ փաստարկը լռելյայն օգտագործելու է նաեւ Մոսկվան: Եվ անգամ Ղազախստանն ու Ադրբեջանն են օգտագործելու, «բատկային» մեղադրելով «ժլատության» համար, որն ինչպես հայտնի է կործանում է «ֆրայերին»:

Загрузка...