Загрузка...

Լավրովի «վրիպումը» կարող է թանկ նստել. Հայաստանի անհապաղ պահանջը

84
Загрузка...

 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը ԿՊ ռադիոկայանին բուռն քննարկման առարկա է դարձել: Նա ասել է, որ Հայաստանի հետ ավարտին են հասցնում փաստաթղթի նախապատրաստման գործընթացը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինվորականների բացակայությունը:

Նա նկատի է ունեցել Հայաստանում գործող գերժամանակակից բիոլաբորատորիաները, որոնք ստեղծել են ամերիկացիները: Այդ լաբորատորիաները, որոնք կան նաեւ հետխորհրդային այլ երկրներում, Ռուսաստանը համարում է սպառնալիք:

Հայաստանում գործող լաբորատորիաների կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել ավելի վաղ, եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուսական կողմին թույլ են տվել մտնել այնտեղ եւ համոզվել, որ դրանք որեւէ սպառնալիք չեն ներկայացնում:

Այնուամենայնիվ, ռուսները երաշխիքներ են ուզում եւ այդ կապակցությամբ պատրաստվում են Հայաստանի հետ փաստաթուղթ ստորագրել, որոնք բացառում են երրորդ երկրների զինվորականների ներկայությունն այնտեղ:

Միեւնույն ժամանակ, Լավրովը բավական անորոշ էր խոսել զինվորականների մասով, ինչը բուռն արձագանքների տեղիք էր տվել: Օրինակ, ՀՀ ԱԳՆ խոսնակն իր արձագանքում նշում էր, որ «ըստ ամենայնի՝ խոսքը բիոլաբորատորիաների մասին է»: Հնարավոր է դա դիվանագիտական հնարք էր ռուսական կողմից, հնարավոր է՝ Լավրովն ակնարկել է ռուսական կողմից ավելի լայն մի համաձայնագրի մտադրությունը, թեեւ ՀԱՊԿ շրջանակում կան երրորդ երկրների ռազմական ենթակառուցվածքների սահմանափակումներ, հնարավոր է նաեւ՝ Լավրովը պարզապես «վրիպել է» եւ հստակ չի արտահայտվել:

Միով բանիվ, հայկական ԶԼՄ-ներում ու քաղաքագետների շրջանում առաջացել են հարցեր՝ ինչու է հանրությունն այդ մասին իմանում Լավրովից, կամ արդյոք նման համաձայնագիրը Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում չէ:

Մինչ այդ, եթե մենք ճիշտ ենք հասկացել Լավրովին, ապա այդ համաձայնագրի դիմաց անհապաղ պետք է պահանջել Ռուսաստանից, որպեսզի արգելվի Բաքվի ռեւանշիստ ռեժիմը ներկայացնող զինվորականների ներկայությունը Ռուսաստանում, մասնավորապես՝ զինատեսակների փորձարկման պոլիգոններում եւ ամենակարեւորը՝ ռազմական ԲՈՒՀ-երում: Դա կլիներ իրապես դաշնակցային փոխադարձ քայլ:

Загрузка...