Թալանի բարձունքից` անդունդի եզրին

1978

Անկախացումից հետո և հատկապես ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների իշխանության տարիներին հանրապետությունում տեղի ունեցավ համակարգված թալան բառիս ուղղակի իմաստով:

Դժվար է պատկերացնել, որ երկրաշարժ տեսած, երկկողմանի շրջափակված և արցախյան ճակատամարտում մարտնչող ժողովրդին կարելի էր այդպես կազմակերպված թալանել:

Եվ ովքե՞ր էին թալանի առաջնագծում կանգնած` մարդիկ, որոնք ի պաշտոնե պարտավոր էին ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն կերտելու գործում լինել առաջամարտիկ:

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը անցած 20 տարիներին դարձան ոչ թե պետականաշինության առաջնորդներ, այլ թալանվող երկրում համակարգողներ…:

Նրանց 20-ամյա գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է տնտեսապես բարդ իրավիճակում` կուտակվել է շուրջ 7 մլրդ. ԱՄՆ դոլար արտաքին պարտք` փոխարենը կրկնակի միլիարդների ավանդ և օֆշոր թողնելով Ռոբերտին և Սերժին ու նրանց ազգակցականներին:

Պարոնա՛յք նախագահներ, դուք երկուսով ՀՀ-ին հասցրել եք այնքան վնասներ, որ դժվար է բառեր գտնել ձեր տեսակը բնութագրելու համար: Դուք ձեզ դրել եք ոչ թե քաղաքական կյանքից դուրս վիճակում, այլ ապրած կյանքով ու ձեռք բերած ավարով դարձել եք ինքնամեկուսացված:

Երկիրը նման ձևով թալանել` նշանակում է հաշվի չառնել ո՛չ օրենքը, ո՛չ հասարակական կարծիքը և, որ ամենից կարևորն է, չեք ունեցել պատասխանատվության և արժանապատվության զգացում:

Բոլորը ապշած են ձեր երկուսի վարքագծի վրա, իսկ դուք դեռ հարցազրույց եք տալիս, կարծիք եք հայտնում, փորձում եք ինչ-որ ձևաչափերում երևալ, մոռանալով, որ կանգնած եք անդունդի եզրին:

Դուք երկուսով պարտավոր եք առանց երկմտանքի ՀՀ քաղաքացիներից ներողություն խնդրել ձեր գործունեության համար և թալանված կապիտալի 50%-ը կամավոր հանձնել պետությանը:

Առայժմ այսքանը:

Շարունակելի…:

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպություններիճյուղային  հանրապետական միության նախագահ

նյութի աղբյուրը՝ Lragir.am