Загрузка...

Երկու պաշտոնյա ամեն ինչ անում են, որ գազի սակագինը կտրուկ իջեցնելու հաշվարկը չհասնի վարչապետին. Ովքեր են նրանք

433
Загрузка...

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս պահին կառավարությունում է գտնվում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի ձեւավորման մի հաշվարկ, ըստ որի գազը բնակչությանը կարելի է վաճառել խորանարդ մետրը 100 դրամով, ինչպես նաեւ էականորեն կարելի է նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը:

Սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը, ով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի եղբայրն է, եւ ՀԾԿՀ նախկին աշխատակից, իսկ այժմ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Գարեգին Բաղրամյանն անում են ամեն ինչ, որ այդ հաշվարկը չհասնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ չքննարկվի կառավարությունում:

Խնդիրն այն է, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների ներկա հաշվարկի մեխանիզմը ներդրվել է դեռեւս 2000թ., եւ եթե բացահայտվի, որ այն ի սկզբանե կեղծ է եւ սակագների գերուռճացման նպատակ է հետապնդել, որի արդյունքում հարստացել են ինչպես պետության առաջին դեմքերը, այնպես էլ գազամատակարարման, էներգամատակարարման համակարգի պաշտոնյաները, ինչպես նաեւ սակագին որոշող, այսպես կոչված, անկախ հանձնաժողովի ղեկավարները, ապա սա կարող է բերել բազմաթիվ մարդկանց նկատմամբ քրեական գործերի հարուցման՝ դրանից բխող հետեւանքներով:

Ըստ մեր աղբյուրի՝ քանի դեռ Բաղրամյանն ու Սողոմոնյանը նման բարձր պաշտոններ են զբաղեցնում, կոռուպցիոն բուրգի գլխին կանգնածները կարող են հանգիստ լինել, որ հանցագործ սխեման չի բացահայտվի, եւ սակագներն էլ կմնան անփոփոխ»:

Загрузка...