Загрузка...

Անկախ ամեն ինչից՝ Բատկան ճիշտ է. Արամ Սարգսյանը՝ Լուկաշենկոյի վերջին հայտարարության մասին

31
Загрузка...

Ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտարարությանը, թե Ադրբեջանին զենք ամենաշատը ՌԴ-ն է վաճառում:
Արամ Սարգսյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ֊ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին համար մեկ զենք վաճառող, մեր ռազմավարական գործընկեր և գլխավոր դաշնակից Ռուսաստանին։
Իսկ իմ կարծիքով՝ ասելը անիմաստ է. ուղղակի մենք անաղմուկ, քայլ առ քայլ պետք է ավելացնենք մեր համագործակցությունը ՆԱՏՕ֊ի հետ, և մեր հանդեպ պահվածքը միանշանակ կփոխվի։ Համոզված եմ, որ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք, հակառակ դեպքում իրենց սահմանը կանցնի Կրասնոդարի մարզով…»:

Загрузка...