армянской армии нужна одна чашка кофе в стоимости 1000 драм?

304

armenia_2015_1t_d23122015_f

«Բոլորն էլ գնում են, չէ՞, սրճարան. մեկ սուրճը սրճարաններում արժե 1000 դրամ, թող յուրաքանչյուրը 1 գավաթ քիչ սուրճ խմի և այդ գումարը փոխանցի բանակին: Սա ազգային հետաքրքիր ելք էր ազգ-բանակ կապի ամրապնդման հարցում, և յուրաքանչյուրս պետք է մասնակից լինենք հայոց բանակի ձևավորմանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Տեր-Գուլանյանը:

Նա նշեց նաև, որ այլ հարց է հասարակության վստահությունը, քանի որ մարդիկ ուզում են իրենց տված 1000 դրամի հետևից գնալ և վստահ լինել, որ այն, իրոք, հասցեատիրոջն է ասնում: «Այս գործընթացը պետք է շատ բաց ու թափանցիկ լինի, և եթե բաց լինի, վստահ եմ, որ չի գտնվի որևէ մեկը, ով չ ուզենա փոխանցել այդ 1000 դրամը»,- նշեց Տեր-Գուլանյանը:

Հարցին, թե չի՞ կարծում, որ մեր իշխանավորներն էլ պետք է իրենց մեքենաներն ու դղյակները վաճառեն ու օգնեն բանակին, պատասխանեց, որ, այո, շատ գեղեցիկ ժեստ կլիներ: